Հավանաբար շատ քչերն են տեղյակ, որ գոյություն ունի հենց Google Chrome-ի համար նախատեսված հավելում, որը թույլ է տալիս ստեղծել թեմաներ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում:
Հավելումը կոչվում է Theme Creator, այն կարող եք բեռնել և տեղադրելայստեղից:
Նախ պետք է բեռնել հավելումը և տեղադրել բրաուզերում: Տեղադրելու համար սեղմեք “Установить” կոճակը: Տեղադրելուց անմիճապես հետո այն կհայտնվի Google Chrome-ի գլխավոր էջում: Բացեք Theme Creator հավելումը և կատարեք նյությում նշված քայլերը հերթականությամբ:
Ձախ կողմում դուք կտեսնեք “Theme Name” և “Description”հատվածներ, այս հատվածներում համապատասխանաբար լրացնում ենք թեմայի անունը և նրա մասին ինչ որ տեղեկություն:
Նրանց ներքևում կան ևս մի քանի բաժիններ, որոնց մասին կխոսենք վերջում, իսկ հիմա անցնենք “Images” ենթաբաժնին:
Հենց այս բաժնում է, որ ստեղծվում է թեմայի հիմնական կաղապարը: Այս բաժնում մենք պետք է տեղադրենք համապատասխան նկարները, որոնք որ ցանկանում ենք տեսնել թեմայում: Օրինակ, եթե ցանկանում ենք տեղադրել գլխավոր ֆոնային նկար, ապա սեղմում ենք “theme_ntp_background”-ի վրա և ընտրում ենք նկարը: Նշված բաժիններից յուրաքանչյուրի վրա մկնիկի սլաքը պահելուց հետո, աջ կողմում կտեսնեք, թե բրաուզերի որ հատվածի համար է նախատեսված այդ բաժինը:
Այսպես տեղադրում ենք ցանկալի նկարները և անցնում ենք հաջորդ ենթաբաժնին՝ ”Colors & Tints”: Այս ենթաբաժնում պետք է ընտրենք համապատասխան գույները և ստվերները: Գուները հեշտությամբ ընտրելու համար կարող եք օգտվել այս ծրագրից:
Իսկ ինչպե՞ս պահպանել:
Թեմայի պահպանման համար շատ բան պետք չի, միայն պետք է կրկին այցելե “Start” ենթաբաժին և ընտրել պահպանման 3 տարբերակներից որևէ մեկը:
“Pack and install theme” – եթե ցանկանում եք միանգամից տեղադրել թեման, ապա սեղմեք հենց այս կոճակի վրա:
“Pack and download theme” – իմ կարծիքով պահպանման լավագույն տարբերակը, հենց այս տարբերակն է: Սեղմելով 2-րդ կոճակի վրա դուք կբեռնեք .crx ֆորմատով թեման, որը և՛ կարող եք հեշտությամբ տեղադրել բրաուզերում և՛ կարող եք ուղարկել ընկերներին: